History Competition Project
  • գլխավոր
  • նախագծի փուլեր
    • փուլ II․ 2023-2024
      • նախագիծը Հայաստանում
      • նախագծի գլխավոր թեմա
      • նախագծի ենթաթեմաներ
    • փուլ I․ 2021-2022
  • թիմ
    • նախագծի թիմ և փորձագետներ
    • ուսուցիչներ
  • ռեսուրսներ
  • մրցույթ
    • պայմաններ և պահանջներ
    • հայտի ներկայացում
    • մրցույթի արդյունքներ
    • հրապարակված աշխատանքներ
  • կապ
History Competition Project
  • գլխավոր
  • նախագծի փուլեր
    • փուլ II․ 2023-2024
      • նախագիծը Հայաստանում
      • նախագծի գլխավոր թեմա
      • նախագծի ենթաթեմաներ
    • փուլ I․ 2021-2022
  • թիմ
    • նախագծի թիմ և փորձագետներ
    • ուսուցիչներ
  • ռեսուրսներ
  • մրցույթ
    • պայմաններ և պահանջներ
    • հայտի ներկայացում
    • մրցույթի արդյունքներ
    • հրապարակված աշխատանքներ
  • կապ

պայմաններ և պահանջներ

by admin01 13/12/2021

Մրցույթի մասին

«Պատմության մրցույթներ» նախաձեռնությունը մեկնարկել է 2001թ․ EUSTORY ոչ ֆորմալ ցանցի կողմից և նախատեսված է աշակերտների, ուսանողների և երիտասարդ հետազոտողների համար։ 2001թ․-ից ի վեր անցկացվել է ավելի քան 25 մրցույթ, որոնց մասնակցել են ավելի քան 230․000 երիտասարդներ ողջ Եվրոպայից։

2021թ․ Հայաստանն առաջին անգամ միացել է այս նախաձեռնությանը։ 2024թ․ կանցկացվի երկրորդ «Պատմության մրցույթը» հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարաններում սովորող աշակերտների համար։ Մրցույթի շրջանակում աշակերտները պետք է կատարեն անհատական և/կամ խմբային հետազոտական աշխատանք (նախագիծ) նախապես սահմանված թեմայի շրջանակում և ներկայացնեն արդյունքները նախընտրած որևէ ձևաչափով (շարադրություն/ էսսեյ, ֆոտո պատմություն, վիդեոպատմություն, պաստառ, փոդքասթ, պերֆորմանս, այլ)։

Մրցույթի թեմա

Ծրագրի մասնակից 4 երկրների (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա) համար 2023 – 2024թթ․ փուլի ընդհանրական թեման է սահմանվել «Ուսումնասիրելով պատմության վրա հիմնված քարոզչությունը Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում»։

Հայաստանի ազգային թեման է՝ «Պրոպագանդան որպես խորհրդային գաղափարախոսության գործիք Հայաստանի հանրային տարածքում, կենցաղում, մշակույթի և կրթության մեջ»։

Ո՞վ կարող է մասնակցել մրցույթին

Պատմության մրցույթին կարող են մասնակցել նախագծում ընդգրկված և վերապատրաստված ուսուցիչների կողմից ձևավորված աշակերտական խմբերը / խմբերի անդամ աշակերտները, ովքեր սովորում են 9-12-րդ դասարաններում։ Նախագծի 2023-2024թթ․ շրջափուլում ընդգրկված են ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արմավիրի, Սյունիքի մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցներում դասավանդող շուրջ 54 ուսուցիչներ։

Պատմության մրցույթին մասնակցելու համար յուրաքանչյուր մասնակից (թիմ կամ անհատ) կարող է ուղարկել միայն մեկ հայտ։ Եթե թիմը ներկայացնում է խմբային աշխատանք, թիմի յուրաքանչյուր անդամ կարող է նաև առանձին անհատական աշխատանք ներկայացնել:

Ինչպե՞ս ներկայացնել հայտը

Պատմության մրցույթին մասնակցելու համար հարկավոր է լրացնել առցանց հայտը կամ ուղարկել աշխատանքը asryan@dvv-international և nona.poghosyan1@gmail.com էլ․ հասցեներին։ Աշխատանքները պետք է ներկայացնել մինչև 2024թ․ մայիսի 30-ը։ Ավերի ուշ ներկայացված աշխատանքները չեն դիտարկվի։

Աշխատանքների գնահատում

Ներկայացված աշխատանքները գնահատվելու են պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից՝ հետևյալ չափանիշների հիման վրա․

  • Աշխատանքը ամբողջականորեն ներկայացնում է ընտրված թեմայի շրջանակներում կատարված հետազոտական նախագիծը – առավելագույնը 10 միավոր:
  • Հետազոտության համար ընտրված ձևաչափը լավագույնս է արտացոլում նախագծի բովանդակությունը – առավելագույնը 5 միավոր:
  • Աշխատանքի հիմքում ընկած հետազոտական մասը տեսանելի է, հիմնավոր, հավաստի աղբյուրների վրա հիմնված, տեղեկատվության հավաքագրման համար օգտագործված են առնվազն 3 աղբյուր – առավելագույնը 15 միավոր:
  • Հավաքագրված տեղեկատվությունը պատշաճ վերլուծվել է – առավելագույնը 10 միավոր:
  • Հետազոտական նախագծի արդյունքները ներկայացված են կրեատիվ/ստեղծագործ մոտեցումներով – առավելագույնը 5 միավոր:

Խրախուսում

Լավագույն աշխատանքների հեղինակները կստանան խրախուսական մրցանակներ դպրոցի համար, ինչպես նաև հնարավորություն կունենան մասնակցելու ուսուցիչների և աշակերտների համար նախատեսված փորձի փոխանակման միջազգային միջոցառումներին։

Ներկայացված աշխատանքները կհրապարակվեն նախագծի կայքում։

ինչպես մասնակցել

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ՝ լրացնելով առցանց ձևաթուղթը։ Հայտերը պետք է ներկայացնել մինչև 2024թ մայիսի 30-ը։

© 2024 - «Հազարաշեն» ՀԿ - Բոլոր իրավունքները պաշտպանված են: