History Competition Project
  • գլխավոր
  • նախագծի փուլեր
    • փուլ II․ 2023-2024
      • նախագիծը Հայաստանում
      • նախագծի գլխավոր թեմա
      • նախագծի ենթաթեմաներ
    • փուլ I․ 2021-2022
  • թիմ
    • նախագծի թիմ և փորձագետներ
    • ուսուցիչներ
  • ռեսուրսներ
  • մրցույթ
    • պայմաններ և պահանջներ
    • հայտի ներկայացում
    • մրցույթի արդյունքներ
    • հրապարակված աշխատանքներ
  • կապ
History Competition Project
  • գլխավոր
  • նախագծի փուլեր
    • փուլ II․ 2023-2024
      • նախագիծը Հայաստանում
      • նախագծի գլխավոր թեմա
      • նախագծի ենթաթեմաներ
    • փուլ I․ 2021-2022
  • թիմ
    • նախագծի թիմ և փորձագետներ
    • ուսուցիչներ
  • ռեսուրսներ
  • մրցույթ
    • պայմաններ և պահանջներ
    • հայտի ներկայացում
    • մրցույթի արդյունքներ
    • հրապարակված աշխատանքներ
  • կապ
by admin01 11/12/2021

«Պատմության մրցույթներ 4․0։ Պատմության քննադատական դասավանդման գործիքակազմ» ծրագիր

Իրականացնող կազմակերպություն՝ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ
Գործընկեր կազմակերպություններ՝ «Հազարաշեն ազգաբանական հետազոտությունների կենտրոն» ՀԿ, Մասնակցային դպրոց ՀԿ
Վայր՝ Երևան, Շիրակ, Լոռի, Տավուշ, Սյունիք
Ժամանակահատված՝ Հունիս 2023 – Դեկտեմբեր 2024

Ծրագրի մասին

«Պատմության մրցույթներ 4․0։ Պատմության քննադատական դասավանդման գործիքակազմ» ծրագիրն իրականացվում է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի՝ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի գրասենյակների կողմից Գերմանիայի Քյորբեր հիմնադրամի հետ համատեղ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Հայաստանում ծրագրի իրականացման համար Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը համագործակցում է «Հազարաշեն ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն» ՀԿ-ի և Մասնակցային դպրոց ՀԿ-ի հետ։

Ծրագրի նպատակն է հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում պատմություն առարկայից քննադատական մտածողության զարգացումը՝ նախագծային ուսուցման և դասավանդման ու ուսումնառության նոր մեթոդների և ռազմավարությունների ներդրման միջոցով։ Այս մոտեցումն ընկած է Գերմանիայի Քյորբեր հիմնադրամի կողմից 2001թ․ հիմնադրված «Պատմության մրցույթների» մոդելի հիմքում, որի ընթացքում մասնակիցները ինքնուրույն ուսումնասիրում են իրենց միջավայրի պատմությունը՝ տեղեկատվություն ստացողի դերից անցնելով տեղեկատվություն ստեղծողի դերի։ Սա խթանում է սովորողների անձնական պատասխանատվությունը և քննադատական մտածողությունը։

«Պատմության մրցույթներ» նախաձեռնությունը մեկնարկել է 2001թ․ EUSTORY ոչ ֆորմալ ցանցի կողմից։ Ցանցը ստեղծվել է Գերմանիայում Քյորբեր հիմնադրամի կողմից և միավորում է ավելի քան 20 երկրների 30 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ։ 2001թ․-ից ի վեր անցկացվել են շուրջ 22 մրցույթ, որոնց մասնակցել են ավելի քան 230․000 երիտասարդներ ողջ Եվրոպայից։

Յուրաքանչյուր ծրագրի համար ընտրվում է մեկ ընդհանրական և մեկ ազգային թեմա, որի շրջանակներում մրցույթի մասնակից աշակերտները և ուսուցիչները պետք է իրականացնեն հետազոտական նախագիծ և ներկայացնեն իրենց աշխատանքները։ Ծրագրի մասնակից բոլոր չորս երկրների համար 2023 – 2024թթ․ փուլի ընդհանրական թեման է «Ուսումնասիրելով պատմության վրա հիմնված քարոզչությունը Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում», իսկ Հայաստանի ազգային թեման է՝ «Պրոպագանդան որպես խորհրդային գաղափարախոսության գործիք Հայաստանի հանրային տարածքում, կենցաղում, մշակույթի և կրթության մեջ»։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում են
հետևյալ հիմնական գործողությունները․

  • Երևանի, Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարաններում «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հայ եկեղեցու պատմություն» առարկաները դասավանդող ուսուցիչների համար վերապատրաստման դասընթացների անցկացում «Պատմություն առարկայի դասավանդում նախագծային և հետազոտական մեթոդների կիրառմամբ» թեմայով (դեկտեմբեր, 2023թ․)
  • Վերապատրաստված ուսուցիչների կողմից աշակերտական խմբերի ձևավորում, հետազոտական թեմայի ընտրություն և պլանի մշակում, նախապատրաստում մրցույթին (հունվար, 2024թ․)
  • Աշակերտական թիմերի կողմից հետազոտական նախագծերի իրականացում ուսուցիչների աջակցությամբ (մարտ – մայիս, 2024թ․)
  • Ծրագրի մասնակից ուսուցիչների և աշակերտների համար դեմառդեմ մարզային աշխատարանների անցկացում (ապրիլ, 2024թ․)
  • Պատմության մրցույթի հայտարարում (մայիս, 2024թ․)
  • Աշակերտների կողմից հետազոտական նախագծերի արդյունքների ներկայացում
  • Մասնագիտական ժյուրիի կողմից աշխատանքների գնահատում և հաղթողների ընտրություն
  • Աշխատանքների հրապարակում ծրագրի կայքում
  • Փորձի փոխանակում բոլոր չորս երկրներում ծրագրի մասնակից աշակերտների և ուսուցիչների համար
  • Մասնակցություն 2024թ․ տարեվերջին կայանալիք միջազգային երիտասարդական «Պատմության ճամբարին»,
  • Ուսուցիչների համար պատմություն առարկայից նախագծային աշխատանքներ իրականացնելու ուղեցույցի ստեղծում։

Ծրագիրը Հայաստանում իրականացվում է Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի (Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ) կողմից Քյորբեր հիմնադրամի և «Հազարաշեն ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն» ՀԿ և Մասնակցային դպրոց ՀԿ հետ համագործակցությամբ` Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

ինչպես մասնակցել

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ՝ լրացնելով առցանց ձևաթուղթը։ Հայտերը պետք է ներկայացնել մինչև 2024թ մայիսի 30-ը։

© 2024 - «Հազարաշեն» ՀԿ - Բոլոր իրավունքները պաշտպանված են: