History Competition Project
  • գլխավոր
  • նախագծի փուլեր
    • փուլ II․ 2023-2024
      • նախագիծը Հայաստանում
      • նախագծի գլխավոր թեմա
      • նախագծի ենթաթեմաներ
    • փուլ I․ 2021-2022
  • թիմ
    • նախագծի թիմ և փորձագետներ
    • ուսուցիչներ
  • ռեսուրսներ
  • մրցույթ
    • պայմաններ և պահանջներ
    • հայտի ներկայացում
    • մրցույթի արդյունքներ
    • հրապարակված աշխատանքներ
  • կապ
History Competition Project
  • գլխավոր
  • նախագծի փուլեր
    • փուլ II․ 2023-2024
      • նախագիծը Հայաստանում
      • նախագծի գլխավոր թեմա
      • նախագծի ենթաթեմաներ
    • փուլ I․ 2021-2022
  • թիմ
    • նախագծի թիմ և փորձագետներ
    • ուսուցիչներ
  • ռեսուրսներ
  • մրցույթ
    • պայմաններ և պահանջներ
    • հայտի ներկայացում
    • մրցույթի արդյունքներ
    • հրապարակված աշխատանքներ
  • կապ
by admin01 01/11/2021

Ուսումնասիրելով պատմության վրա հիմնված քարոզչությունը Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում

Քարոզչությունը վաղուց դարձել է մարդկության պատմության մի մասը: Տարբեր քաղաքական ռեժիմներ, կրոններ և կուսակցություններ դիմել են քարոզչության՝ աշխարհին իրենց արժեքները ներկայացնելու, միասնական հասարակություն կերտելու կամ իրենց տեսլականը պարտադրելու համար: Քարոզչությունը բազմաթիվ դեմքեր է ունեցել՝ ինչպես, օրինակ, կաթոլիկ միսիոներները, որոնց հանձնարարված էր տարածել հավատքը, կամ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կիրառված պաստառները, որոնք համոզում էին զինվորներին, որ «dulce et decorum pro patria mori» (քաղցր է ու արժանապատիվ մեռնել հանուն հայրենիքի):
Խորհրդային քարոզչությունը նշանակալի տեղ է զբաղեցնում այս երկար պատմության մեջ: Ցանկանալով ստեղծել նոր աշխարհ և նոր մարդ, ով կապրեր այդ աշխարհում՝ Խորհրդային Միությունն օգտագործում էր բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի իրականությունը հնարավորինս մոտ թվա իրենց պատկերացումներին և իդեալներին: Արդյունքում, այդ նոր երկիրը «քարոզչական պետություն էր», ինչպես դիպուկ բնորոշել է պատմաբան Պիտեր Քենեզը։ Քարոզչությունը թափանցել էր խորհրդային բոլոր ազգերի առօրյա։ Մանկապարտեզներում երեխաների երգած երգերը, կինոթատրոններում մեծահասակների դիտած ֆիլմերը, «մարդկային հոգիների ինժեներների» գրած վեպերն ու բանաստեղծությունները, ինչպես նաև զբոսաշրջային երթուղիները և խոհարարական գրքերը կոչ էին անում խորհրդային քաղաքացիներին «սերմանել իմաստություն, սերմանել բարին, սերմանել հավերժը» հանուն կոմունիզմի ու կուսակցության:
Պատմության՝ իր անցյալի մասին հասարակության իմացությունը, հավանաբար, ամենահարմար նյութն էր, որը Խորհրդային պետությունն օգտագործում էր քարոզչական նպատակներով: Ստեղծվեցին նոր պատումներ, կանգնեցվեցին նոր հուշարձաններ և գրվեցին պատմության նոր դասագրքեր, որպեսզի երկրում բոլորը հիշեն նույն դարակազմիկ շարժումը դեպի 1917 թվականի հեղափոխությունը և «ազգերի բարեկամությունը» ռուսների հետ: Այսպիսի քարոզչությունն օգտագործում էր պատմությունը՝ բացատրելու ժամանակակից աշխարհի միտումները: Այն շահարկում էր պատմությունը՝ թաքցնելով տհաճ ճշմարտությունները, և ջնջում էր պատմության ցանկացած հետք, որը չէր համապատասխանում խորհրդային գաղափարախոսությանը:
Խորհրդային միությունը պատմության վրա հիմնված քարոզչությունը ներմուծում էր ոչ միայն պատմության դասագրքեր, այլև գտնում էր ավելի քողարկված ուղիներ կինոյի, անիմացիայի և գրականության միջոցով իր քաղաքացիների մտքում անցյալի անհրաժեշտ պատկերները սերմանելու համար: Քարոզչության տարածման հաջողված մեխանիզմներից էր դպրոցական և համալսարանական կրթությունը, հատկապես հումանիտար առարկաները։ Կրթության և Մշակույթի նախարարություններին հանձնարարված էր օգնել Կոմունիստական կուսակցությանը պատմական «ճիշտ» պատումներ տարածել։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը ցույց տվեց, թե դեռ որքան ազդեցիկ են այդ պատումները: Պատմությունը կարևոր դեր է խաղացել Ուկրաինայում և հետխորհրդային բոլոր հակամարտություններում տարածքների և իշխանության նկատմամբ հավակնությունների արդարացման գործում:
Այս համատեղ ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանում, Մոլդովայում, Վրաստանում և Ուկրաինայում մի քանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից ՝ Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարարության ֆինանսական աջակցությամբ, հրավիրում է հանրակրթական դպրոցների պատմության ուսուցիչներին և աշակերտներին ուսումնասիրել, թե ինչպես է պատմությունը օգտագործվել և օգտագործվում քարոզչական նպատակներով։ Այս նախագծի հիմնական նպատակն է ուսումնասիրել և վերլուծել քարոզչության օրինակները պատմության դասավանդման և հանրային պատմության մեջ:
Մենք ցանկանում ենք, որ երիտասարդները սովորեն, թե ինչպես է պատմությունը վերածվում գործիքի և զենքի: Մենք նաև ուսուցիչներին տրամադրելու ենք գործիքակազմ, որն օգտակար կլինի պատմության մեջ տեղ գտած քարոզչական պատումերը ուսումնասիրելու և դրանց մասին ուսուցանելու համար:

Ծրագիրը Հայաստանում իրականացվում է Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի (Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ) կողմից Քյորբեր հիմնադրամի և «Հազարաշեն ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն» ՀԿ և Մասնակցային դպրոց ՀԿ հետ համագործակցությամբ` Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

ինչպես մասնակցել

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ՝ լրացնելով առցանց ձևաթուղթը։ Հայտերը պետք է ներկայացնել մինչև 2024թ մայիսի 30-ը։

© 2024 - «Հազարաշեն» ՀԿ - Բոլոր իրավունքները պաշտպանված են: